30 խաղաղ բնակիչ է զոհվել Մոսուլում
Международные новостиՄոսուլի հարավում գտնվող շուրջ 30 խաղաղ բնակիչներ զոհվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կողﬕց վերահսկվող տարածքի ռմբակոծության հետևանքով,-գրում է «Ռիա նովոստի»-ն:
Ականատեսների հաղորդմամբ՝ երեք հրթիռ է ընկել Ալ-Ջադիդա շրջանում: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են հարվածի հեղինակները` ԻՊ-ի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիան, թե իրաքյան օդուժը:
Բնակիչները հայտնել են, որ հարվածն աﬔնայն հավանականությամբ ուղղված է եղել ԻՊ հրամանատարներից ﬔկին ոչնչացնելուն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Մոսուլի արևելքում միանգամից ազատագրվել են մի քանի կարևոր շինություններ:
Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու գործողությունը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերից: Իրաքյան զինված ուժերի վերահսկողության տակ է հայտնվել քաղաքի արևելյան հատվածի շուրջ 80 տոկոսը, սակայն քաղաքի արևմտյան հատվածն ամբողջությամբ ﬓում է իսլաﬕստ ահաբեկիչների վերահսկողության տակ: