Թուրքիան ավարտել է բետոնե պատի կառուցումը Սիրիայի և Իրաքի հետ սահմաններին
ՄիջազգայինԹուրքիան 330 կմ երկարությամբ բետոնե պատ է կառուցել Սիրիայի և Իրաքի հետ սահմանի երկայնքով: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, կառուցման աշխատանքների ավարտի մասին տեղեկացրել են Թուրքիայի գլխավոր հրամանատարությունից:
Երկրի հարավային սահմանի 191 կմ երկարությամբ ձգվող հատվածում անվտանգության ապահովման համար փշալարից ցանկապատ է անցկացվել:
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերջին մեկ տարում կանխվել է սահմանը հատելու ավելի քան 57 000 փորձ, որոնց 90 տոկոսը` սիրիական կողմից: Ձերբակալվել է ավելի քան 420 000 մարդ, որոնց թվում 74 երկրի քաղաքացիներ են: Նրանց մեծամասնությունը` շուրջ 390 000-ը, սիրիացիներ են:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ` օգոստոսին մեկնարկած «Եփրատի վահան» ռազմական գործողություններինորհիվ թուրք-սիրիական սահմանի հիմնական մասը մաքրվել է գրոհայիններից:
Սիրիայի հետ թուրքական սահմանի երկարությունը կազմում է 820 կմ, իսկ Իրաքի հետ` 350: