Կլորիկ փորիկով Աննայի եւ Արամեի նոր լուսանկարները
Բլոգ2017-ին աստղային մայրիկների շարքը կհամալրի ճանաչված երգիչ Արամեի ոչ պակաս հայտնի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը։ Շուտով գեղեցկուհին լույս աշխարհ կբերի զույգի առաջնեկին, որին նրանք վաղուց էին սպասում։
Աննայի հղիության մասին լուրերը տարածվեցին 2016-ի նոյեմբերին։ Չնայած եւ Արամեն, եւ կինը հրաժարվեցին մեկնաբանել լուրը, բայց շաբաթներ անց հայտնվեցին լուսանկարներ, որոնք ապացուցեցին լուրերի ճշմարտացիությունը։
Երեկ Աննան Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ցուցադրում է իր կլորիկ փորիկը։
Հիշեցնենք, որ շատ շուտով կթողարկվի Արամեի եւ Աննայի «Իմն ես» զուգերգի տեսահոլովակը, որի անոնսն արդեն համացանցում է։