Ինչպես է սպիտակ խալաթով Քիմ Քարդաշյանը վազվզում Դուբայի հյուրանոցում
BlogԱշխարհում ամենահայտնի հայուհին՝ Քիմ Քարդաշյանը, այս օրերին ԱՄԷ-ում է։ Հենց այստեղ է ռեալիթի շոուի աստղը Փարիզի կողոպուտից հետո առաջին անգամ ներկայացել հանրությանը։
Դուբայում 36-ամյա հեռուստաաստղն ու նրա դիմահարդար, ոճաբան Մարիո Դեդիվանովիչը 5 ժամ տեւողությամբ դիմահարդարման վարպետության դաս են անցկացրել:
Հավանաբար նախատեսված ծրագիրը այնքան հաջողված ու ստացված է եղել, որ վարպետության դասից հետո երջանիկ Քիմը սպիտակ խալաթով սկսել է վազվզել հյուրանցում, ինչը ֆիքսել է նրա դիմահարդարը։
Նշենք, որ սեմինարի տոմսերի արժեքը սկսվել է 500 դոլարից, իսկ VIP տեղերինը՝ 1600 դոլար: Տոմսերը վաճառվել են մեկ ժամվա ընթացքում: