Չինաստանում գրանցվել է թռչնի գրիպից մարդու մահվան տարվա առաջին դեպքը
Международные новостиՉինաստանում գրանցվել է, այսպես կոչված, թռչնի գրիպից մարդու մահվան տարվա առաջին դեպքը: «Լաքապատ բադեր» վաճառողը մահացել է Հենան գավառում H7N9 վիրուսով վարակվելու հետեւանքով: Այս մասին հայտնում է Chine Nouvelle գործակալությունը:
2003 թվականի մարտին վիրուսի երեւան գալուց հետո Չինաստանում 200-ից ավելի մարդ է մահացել: Մինչ այժմ վիրուսի զոհեր էին դառնում այն մարդիկ, ովքեր անմիջաբար շփվել էին հիվանդ թռչունների հետ:
Թե ինչպես է վարակվել բադիկով ափսեներ վաճառողը, առայժմ հայտնի չէ: Նա Հենան է եկել մեկ այլ գավառից, եւ հնարավոր է՝ արդեն վարակված: Դրանից բացի, վերջին օրերին թռչնի գրիպով վարակման դեպքեր են նկատվել Հենանին հարեւան գավառներում: Տարեսկզբից երկրում արդեն գրանցվել է H7N9-ով հիվանդանալու 12 դեպք: