ԱԺ ընտրություններին ընտրակաշառքն այդքան էլ ակտուալ չի լինի. սոցիոլոգ
ПолитикаԽորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքն այդքան էլ ակտուալ չի լինի, էական ազդեցություն ընտրությունների ընթացքի վրա չի գործի։ Այս մասին Tert.am –ի հետ զրուցում նշեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
«Հաշվի առնելով 2016-ի զարգացումները, կարծում եմ, որ մեծ թվով մարդիկ ընտրություններին զերծ կմնան ընտրակաշառք վերցնելուց՝ թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական ուժերի։ Կարծում եմ՝ չկան այնպիսիք, ովքեր չեն գիտակցում, որ մենք թակարդի մեջ ենք, և մեզ թակարդի մեջ գցած կուսակցությունը պատասխանատու է»,- մանրամասնեց նա։
Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ընտրակաշառքն ազդեցություն կարող է ունենալ գյուղական համայնքներում։
«Քաղաքում մարդիկ կարող են 5-10 հազար դրամը վերցնել, բայց քվեարկել ինչպես ուզում են, իսկ գյուղերում պատկերն այլ կլինի. ընտրակաշառքը տեղական իշխանիկի գերագույնին հաճոյանալու խնդիր է»,- շեշտեց նա։
Սոցիոլոգը նաև ընդգծեց, որ ընտրակաշառք տալիս են ինչպես իշխանական, այնպես էլ իշխանություններին հարող արհեստածին կուսակցությունները, ընդդիմությունը այդպիսի քայլերի չի դիմում։