Բան Կի-Մունն աջակցում է Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ-ի տեղակայմանը
ՄիջազգայինՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կարծում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը ճիշտ է վարվում՝ հետեւելով THAAD հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգերի տեղակայման ծրագրերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Կորեական թերակղզին գտնվում է պատերազմ հիշեցնող իրավիճակում, իշխանությունների գործողությունները (THAAD-ի տեղակայման) նպատակահարմար են թվում»,- Փյոնտհեկ քաղաքում ռազմածովային նավատորմի բազաներ այցի ժամանակ ասել է նա:
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀՀՊ համակարգերը տեղակայվում են «պաշտպանական նպատակներով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ»: