Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման մասին որեւէ բանակցություն չի ընթանում. Պեսկով
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին որեւէ բանակցություն չի ընթանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռեւս ոչ մի բանակցություն չի ընթանում»,- ասել է նա:
Ավելի վաղ Թրամփի մամուլի խոսնակը հերքել էր The Sunday Times-ում հայտնված այն հրապարակումները, թե Թրամփը մտադիր է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել Պուտինի հետ: