Թաիլանդի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 40 մարդու
ՄիջազգայինԹաիլանդի հարավում տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղի հետեւանքով 40 մարդ է մահացել: Ըստ որում՝ շրջանում անձրեւները կշարունակվեն, հայտարարել է Տարերային աղետների կանխման դեպարտամենտի ղեկավար Չատչայ Պրոմլերտը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Այս շաբաթ մեծ քանակով տեղումներ են սպասվում, միեւնույն ժամանակ տեղերում իրականացվում են հետեւանքների վերացման աշխատանքներ»,- հայտարարել է նա:
Թաիլանդի Օդերեւութաբանական դեպարտամենտում հաստատել են անձրեւների սպասվող ուժգնացման մասին:
Ջրհեղեղի հետեւանքով Թաիլանդի հարավում հաղորդակցությունը խափանվել է՝ մայրուղիները եւ երկաթուղին ծածկված են ջրով: Շրջանում աղետը ընդգրկել է 1,6 մլն մարդու:
Թաիլանդի հարավում ջրհեղեղ առաջացրած ուժեղ անձրեւները սկսվել են հունվարի 1-ից: Ըստ որում՝ Թաիլանդում անձրեւների սեզոնը սովորաբար տեւում է հունիսից նոյեմբեր: