Սիցիլիայում կալանավորվել է Իտալիայի ամենավտանգավոր 100 հանցագործների ցուցակում ներառված մաֆիոզ
ՄիջազգայինԻտալացի կարաբիներները կիրակի Սիցիլիայի Կատանիայի մոտակայքում գտնվող Վիագրանդե քաղաքում կալանավորել են մաֆիոզ Ադրեա Նիցցային, որը մտնում էր Իտալիայի ամենավտանգավոր 100 հանցագործների ցուցակի մեջ, հյատնում են տեղական լրատվամիջոցները:
30-ամյա գանգստերը համարվում է հզորագույն մաֆիոզ «Սանտապաոլա» կլանի զինված խմբավորման առաջնորդը, որը վերահսկում է բազմամիլիոնանոց հանցավոր բիզնես՝ կապված Սիցիլիա թմրանյութերի մաքսանենգության հետ: 2014-ի դեկտեմբերին Իտալիայի դատարանը նրան 6 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել, սակայն նա իրավապահ մարմիններից թաքնվել է: Այդ պահից ի վեր Նիցցայի նկատմամբ կայացվել են ընդհանուր առմամբ 50 տարին գերազանցող ժամկետով բանտարկության եւս մի քանի դատավճիռներ՝ ծանր հանցագործություններ կատարելու համար
Անդրեա Նիցցան գործել է իր 5 եղբայրների հետ, որոնցից մեկը՝ Ֆաբրիցիոն, որոշ ժամանակ առաջ սկսել է արդարադատության հետ համագործակցել: Ըստ ամենայնի, հենց նա է կարաբիներին ցույց տվել այն տեղը, որտեղ մաֆիայի բոսսն արդարադատությունից թաքնվում էր: Նիցցայի հետ կալանավորվել է եւս 2 մարդ, որոնք արգելափակվել են վտանգավոր հանցագործին թաքցնելու համար: