Լիբիայում ահաբեկիչները կործանել են «ՄիԳ-23» ռազմական օդանավը
ՄիջազգայինԼիբիայի Բենգազի քաղաքում ահաբեկիչները ջերմային նշանառության հրթիռով խոցել են լիբիական ռազմաօդային ուժերին պատկանող «ՄիԳ-23» օդանավը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով լիբիական «Լանա» գործակալությանը:
Սկզբնապես հայտարարված վարկածով` ինքնաթիռն ընկել էր տեխնիկական անսարքության պատճառով: Ավիավթարը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան շրջանում:
Ռազմական աղբյուրի հաղորդմամբ` օդաչուն խցիկում միայնակ է եղել և հաջողությամբ ինքնանետում է իրականացրել հրթիռի հարվածից հետո:
Գործակալության տեղեկացմամբ`այսօր Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են «Իսլամական պետության» ահաբեկիչների վերջին թաքստոցները Բենգազիի արևմուտքում:
Ինչպես հայտնի է, ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» ահաբեկիչների դեմ Բենգազիում երկու տարի շարունակ պայքարում է Լիբիայի Ազգային բանակը, որը չի ենթարկվում Տրիպոլիի իշխանություններին: