Իրաքի զինվորականները վերականգնել են Մոսուլի 90 տոկոսի նկատմամբ հսկողությունը
International newsԻրաքի Մոսուլ քաղաքում ահաբեկիչների դեմ գործողություններին մասնակցող ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատները քաղաքի արեւելքում վերականգնել են տարածքների 90 տոկոսի նկատմամբ հսկողությունը, հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի ԶՈւ միավորված հրամանատարության ներկայացուցիչ Յահյա Ռասուլին:
«Իրաքի ուժերը ազատագրել են Տիգրիս գետի ձախ ափի տարածքների 85-90 տոկոսը,- ասել է Ռասուլը,- շարունակվում է Մոսուլի արեւելքում ԻՊ-ից ազատագրված շրջանների մաքրման գործողությունը:
Նրա խոսքով՝ հատուկ նշանակության ջոկատայինները եւ դաշնային ոստիկանությունը վերահսկում են Տիգրիսի աջ եւ ձախ ափերը միացնող 5 կամուրջներից 3-ը: