Իրանը հրաժարվել է Թրամփի վարչակազմի հետ վերանայել միջուկային համաձայնագիրը
Միջազգային«Նահանգների նոր վարչակազմը չի կարող հրաժարվել գործարքից», - Lenta.ru-ի փոխանցմամբ` ասել է Արաքչին` հավելելով, որ նոր բանակցություններ այդ հարցի շուրջ չեն լինի:
Աղբյուրի տվյալներով` Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս քննադատել է իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրն ու խոստացել վերանայել այն:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ն 10 տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իրանը միջազգային միջնորդների «վեցնյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ի հուլիսին համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, որի համաձայն` Իրանը պարտավորվում է Ֆորդոյի գործարանը վերածել տեխնոլոգիական կենտրոնի, իսկ Արաքայի ռեակտորը վերակառուցել միջազգային կոնսորցիումի նախագծի համապատասխան: