Հարավային ռազմական օկրուգի գլխավոր հրամանատարը 5 ամիս հետո պաշտոնը լքել է
ՄիջազգայինՀարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի գլխավոր հրամատարի պաշտոնում գեներալ-մայոր Եվգենի Նիկիֆորովը փոխարինել է գեներալ-մայոր Սերգեյ Կուզովլեւին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օկրուգի ներկայացուցիչներին:
«Գեներալ-մայոր Եվգենի Նիկիֆորովը ներկայացվել է 58-րդ բանակի հրամանատարական կազմին: Նա փոխարինել է գեներալ-մայոր Սերգեյ Կուզովլեւին, որը գլխավոր հրամանատարի պաշտոնը 5 ամիս է զբաղեցրել»,- հայտնել են նրանք:
Նշվում է, որ Նիկիֆորովը նախկինում ղեկավարել է 20-րդ գվարդիական համազորային բանակը: