Շթայնմայերը եւ Էյրոն նախազգուշացրել են ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու լուրջ հետեւանքների մասին
ՄիջազգայինԳերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները նախազգուշացրել են ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու լուրջ հետեւանքների մասին: Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եւ Ժան-Մարկ Էյրոն համապատասխան հայտարարություններով հանդես են եկել մերձավորաեւելյան հակամարտության կարգավորման հարցով փարիզյան համաժողովում: Դոնալդ Թրամփի օգնական Քելիան Քոնուեյի հայտարարության համաձայն՝ Երուսաղեմ դեսպանատան տեղափոխումը մտնում է ԱՄՆ նորընտիր նախագահի ծրագրերի մեջ: Ինքը Թրամփն այս մասին ասել է իր նախընտրական արշավի ժամանակ, փոխանցում է DW-ն:
«Միայն դեսպանատան տեղափոխման միտքը հանգեցնում է նրան, որ պաղեստինյան կողմը սպառնում է միջոցառումներով եւ պատասխան արձագանքով»,- նշել է Շթայնմայերը՝ նախազգուշացնելով տարածաշրջանում հակամարտության «նոր թեժացման հնարավորության» մասին: Այդ որոշման լուրջ հետեւանքների մասին է նախազգուշացրել նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը: «Որպես ԱՄՆ նախագահ չի կարելի այդպիսի միակողմանի եւ համառ դիրքորոշում որդեգրել: Անհրաժեշտ է ջանքեր ներդնել խաղաղության հաստատման նպատակով պայմաններ ստեղծելու համար»,- հայտարարել է Ժան-Մարկ Էյրոն: