Իսպանիայում թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել
ՄիջազգայինԻսպանիայում 2 մարդ է զոհվել թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով, հայտնում է EFE-ն:
Պատահարը տեղի է ունեցել Կաստիլիա-Լա Մանչ ինքնավար համայնքի Տոլեդո գավառի Կասարուբիոս-դել-Մոնտե շրջանում՝ օդանավակայանից 100 մետր հեռավորությամբ:
Գետնին բախվելուց հետո օդանավն այրվել է: Օդանավում եղած 2 տղամարդիկ զոհվել են, հայտնել են Վալմոխադո քաղաքի բժիշկները: