Brexit-ի մասին համաձայնագիրը կդրվի խորհրդարանի քվարկությանը
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը քվարկության Է դրվելու խորհրդարանի երկու պալատներում:
Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ Լոնդոնի Լանքասթեր-հաուսում ելույթ ունենալով Brexit-ի մանրամասնությունների շուրջ:
«Ես այսօր կարող եմ հավաստել, որ կառավարությունը Brexit-ի շուրջ գործարքի հանրագումարային տարբերակը քվարկության կդնի խորհրդարանում»,- ասել է նա:
Վարչապետը հայտարարել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում Է հսկողության հաստատում եվրոպական երկրներից ներգաղթի նկատմամբ:
«Մենք վերահսկելու ենք ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց թվաքանակը: Վերահսկվող ներգաղթը կարող Է օգուտ բերել բիզնեսին»,-ասել Է նա:
Ընդսմին, ինչպես նշել Է Մեյը, Brexit-ը չի նշանակում հրաժարում այն արժեքներից, որոնք Լոնդոնը կիսում Է եվրոպական մյուս երկրների հետ:
«Մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից, բայց մենք չենք լքում Եվրոպան»,-ասել Է նա, ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Եվրոպայի հետ ընդհանուր արժեքներից:
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության դադարեցումից հետո Լոնդոնը կշարունակի կատարել պարտավորությունները եվրոպական գործընկերների հանդեպ:
Մեյը նաեւ խոստացել Է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կպահպանի կապերը եվրոպական հատուկ ծառայությունների հետ եւ կշարունակի նրանց հետ կիսել տեղեկատվությունը:
Մեյը նաեւ նշել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը չի կարող նախատեսել երկրի պահպանումը միասնական եվրոպական շուկայում:
«Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող ենթադրել անդամակցություն միասնական շուկային»,-ասել Է վարչապետը: Նա հավելել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաշվի կառնի Շոտլանդիայի եւ Ուելսի կարծիքը Եվրամիությունից թագավորության դուրս գալու գործընթացում: Բրիտանական կաբինետը «կապահովի թագավորության բոլոր մասերի իրավունքները երկրի խորհրդարանում»,-ասել Է Մեյը:
Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կշարունակի հետեւել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը, հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: