Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Վալսը խուսափել է ապտակից
International newsՖրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախագահի պաշտոնում, Բրետան այցի ժամանակ խուսափել է ապտակ ստանալուց:
Այդ մասին հաղորդել է BFMTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանից դուրս գալու պահին:
Վալսը Պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի ուղեկցությամբ լքել է շենքը, երբ երիտասարդ տղամարդը, ով ընդգրկված չի եղել նախկին վարչապետի պատվիրակության կազմում, փորձել է նրան ապտակ հասցնել: Վալսին ուղեկցած անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են հարձակված անձին: Հեռուստաընկերության տեղեկություններով, նա ձերբակալվել է: