Հայաստանը միջազգային ասպարեզում մրցունակ 400 գիտնական ունի
SocietyՀայաստանը միջազգային ասպարեզում մրցունակ 400 գիտնական ունի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Հայաստանում գիտության ոլորտով զբաղվող 6700 աշխատող կա, որոնցից 1200 -1300-ը՝ 200 հազարից մինչև 450-500 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Սակայն կան գիտաշխատողներ, որո նք ավելի ցածր են վարձատրվում: Բարձր վարձատրվում են հիմնականում ակտիվ գիտաշխատողները, ովքեր կարողանում են գումար վաստակել հիմնականում տարբեր բազային եւ միջազգային ծրագրերից»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով հասարակություն-գիտություն կապի խորացմանը՝ գիտության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ վերջին տարիներին հասարակության կողմից գիտության ընկալումը հասարակության մեջ լավացել է. «Մրցույթները, միջազգային համագործակցությունը բավականին դրական են ազդում, բայց, կարծում եմ, դա բավարար չէ, որ հասարակությունը գիտությունն ընկալի այնպես, ինչպես պետք է: Դրա համար աշխատանք եւ ժամանակ է պահանջվում»,-հավելեց նա: