British American Tobaccо-ն 49,4 մլրդ դոլարով գնում է ամերիկյան Reynolds-ը
ՄիջազգայինBritish American Tobaccо-ն (BAT)՝ ծխախոտի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, պայմանավորվածության Է եկել 49,4 մլրդ դոլարով Reynolds American-ի բաժնետոմսերի 57,8 տոկոսը գնելու շուրջ:
Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված Է BAT-ի կայքում:
Ներկայում British American Tobaccо-ն Reynolds American-ի 42,2 տոկոսի սեփականատերն Է: Այսպիսով ընկերությունը կկոնսոլիդացնի Reynolds-ի 100 տոկոսը:
BAT-ը կանխիկ կվճարի շուրջ 24,4 մլրդ դոլար, գումարի մնացած մասը կվճարվի British American Tobacco-ի բաժնետոմսերով:
Reynolds American-ը ստեղծվել Է 2004 թվականին: Այն ծխախոտի՝ մեծությամբ երկրորդ ընկերությունն Է ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: