Սիրիայի վարչապետը բանակցություններ է վարում Թեհրանում
ՄիջազգայինԻրանի փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրին Թեհրանում բանակցություններ Է անցկացրել Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ:
Սպասվում Է, որ սիրիական պատվիրակության այցի ընթացքում չորս համաձայնագիր կստորագրվի երկկողմ համագործակցության վերաբերյալ:
Առկա տեղեկատվության համաձայն, Համիսը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Թեհրանում հանդիպում կունենան նաեւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:
Նշվում Է, որ Սիրիայի վարչապետը Թեհրան Է ժամանել նախօրյակին՝ գլխավորելով սիրիական բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը, եւ նպատակ ունի այստեղ քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: