Եվրախորհրդարանին չի հաջողվել նախագահին ընտրել երրորդ փուլի արդյունքում
ՄիջազգայինԵվրախորհրդարանի նախագահի ընտրություններին մասնակցող 6 թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել քվեարկության երրորդ փուլի արդյունքում հավաքել ձայների անհրաժեշտ քանակը: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Եվրախորհրդարանի ներկայիս ղեկավար Մարտին Շուլցը:
Այսպիսով, առկա կանոնների համաձայն`կանցկացվի քվեարկության 4-րդ եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն նախորդ քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուները:
Նրանք են Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Անտոնիո Տայանին, ով երրորդ փուլի արդյունքում 291 ձայն է հավաքել, և Իտալիան ներկայացնող մեկ այլ պատգամավոր Ջանի Պիտելլան, ով Եվրախորհրդարանում ղեկավարում է «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը»: Վերջինս 198 ձայն է հավաքել:
Եթե 4-րդ փուլի քվեարկության արդյունքում կրկին թեկնածուներից որևէ մեկը չընտրվի, կանոնադրության համաձայն` կընտրեն երկու թեկնածուներից տարիքով ավագին: Տայանին 63 տարեկան է, իսկ Պիտելլան` 58: