ՌԴ օպերատիվ ծառայությունները Սև ծովի ափին անհայտ անօդաչու սարք են հայտնաբերել
International newsՌԴ հատուկ ծառայությունները Սև ծովում`Անապա քաղաքի մերձակայքում, անօդաչու թռչող սարք են հայտանաբերել: Այս մասին Интерфакс գործակալությանը երեքշաբթի հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ ծառայության ներկայացուցիչները:
«Անցյալ կիրակի ափից ոչ հեռու հայտնաբերվել է և ջրից դուրս է բերվել Airbus Direct Targets անօդաչու թռչող սարքը: Ներկա պահին պարզվում է սարքի ծագումն ու նշանակությունը, ինչպես նաև ծովն ընկնելու հանգամանքները», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես երևում է համացանցում հայտնված լուսանկարներից, անօդաչու սարքը շուրջ 2 մետր երկարություն ունեցող սև գույնի սարքավորում է: Սարքավորման կորպուսը տեխնիկական առումով լուրջ վնասված տեղեր չունի: