Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill
Միջազգային ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ի երեկոյան ժամանել Է Վաշինգտոն՝ մասնակցելու օրարերկրացի դիվանագետների պաշտոնական ընդունելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hill թերթը՝ վկայակոչելով մամուլի միավորման լրագրողների: Ինչպես նշել Է հրատարակությունը, Թրամփը կայցելի Chairman՚s Global Dinner ընթրիքին: Ավելի ուշ նա կվերադառնա Ն յու Յորք:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Wall Street Journal թերթը, այդ պաշտոնական ընթրիքին կարելի Է մասնակցել բացառապես հրավիրատոմսերով: Այդ միջոցառման նպատակն ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացումն Է օտարերկրացի դիվանագետներին:
Նշվում Է, որ միջոցառումը տեղի կունենա Էնդյու Մելոնի անվան սրահում: Սպասվում Է, որ ընդունելությանը ներկա կլինի շուրջ 500 մարդ, որոնց թվում շուրջ 200 օտարերկրացի դիվանագետներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: