Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով
ՄիջազգայինԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալության արարողության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:
Գրքերից մեկն այն Աստվածաշունչն Է, որի վրա ձեռքը դնելով 156 տարի առաջ իր առաջին պաշտոնակալության ժամանակ երդում Է տվել Աբրահամ Լինկոլնը: Դրանով իր նախագահական երդումն Է տվել Բարաք Օբաման:
Երկրորդն այն Աստածաշունչն Է, որը Դոնալդ Թրամփը պահպանում Է մանկությունից: 1955 թականին այն Թրամփին Է նվիրել մայրը կիրակնօրյա դպրոցն ավարտելու առթիվ: Ինչպես նշել են պաշտոնակալության արարողության կազմակերպիչները, այդ երկու գրքերն «առանձնահատուկ նշանակություն ունեն Թրամփի ընտանիքի եւ երկրի համար», հաղորդել Է «Ինտերֆաքսը»: