ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին
ՄիջազգայինԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն հունվարի 23-ին կքվեարկի Ռեքս Թիլերսոնի թեկնածության շուրջ, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվել Է պետքարտուղարի պաշտոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի նախագահ հանրապետական Բոբ Քորքերին:
Դրանից հետո Թիլերսոնին պետք Է հաստատի նաեւ ամբողջ Սենատը: Դրա համար գործարարին հարկավոր կլինի հավաքել ձայների պարզ մեծամասնություն, որն ունի Հանրապետական կուսակցությունը:
ExxonMobil-ի նախկին ղեկավարի մասնակցությամբ լսումները Սենատի կոմիտեում կայացել են անցած շաբաթ , դրանք շարունակվել են մոտավորապես 9 ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: