Օբաման մեղմացրեց Չելսի Մենինգի նկատմամբ կայացված դատավճիռը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնաթողությունից երեք օր առաջ մեղմացրել Է WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգի նկատմամբ դատավճիռը, որը 35 տարվա ազատազրկման Էր դատապարտվել գաղտնի տեղեկությունների հանձնման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Դրա շնորհիվ Մենինգը ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին:
Բացի Մենինգից, Օբաման կրճատել Է 208 կալանավորների պատժաչափը եւ ներում շնորհել 64 մարդու:
WikiLeaks-ի իրազեկիչը՝ ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը, որը հետագայում փոխել Է սեռը, ձերբակալվել Է 2010-ի մայիսին: Նրան մեղադրել են շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթերի հանձնման մեջ, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:
2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել Է 35 տարվա ազատազրկման: Բանտում նա հասել Է դատական վճռի այն մասին, որ իրավաբանորեն համարվում Է կին Չելսի անունով: Բանտում գտնվելու ընթացքում, Մենինգի փաստաբանների խոսքով՝ դատապարտյալն ինքնասպանության երկու փորձ Է արել: