Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ: 

Ողջունելով հյուրին և առանձնակի կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար: 
«Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, նաև ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք հաջողությամբ կյանքի կոչված համատեղ տարբեր ծրագրեր։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչպես տեղյակ եք, իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ մետրոյի վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, տրոլեյբուսների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության և մի շարք այլ ուղղություններով: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության ապահովմանը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախանշել է նաև Երևան քաղաքի համար առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները: Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է քաղաքային տրանսպորտի կանոնակարգմանն ու բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանմանը՝ նշելով, որ այս ուղղությամբ այսօր բանակցություններ են տարվում միջազգային տարբեր կառույցների հետ: 
ՎԶԵԲ-ում Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և ՀՀ գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը՝ նկատել է, որ Երևան քաղաքն իսկապես վստահելի ու կարևոր գործընկեր է ՎԶԵԲ-ի համար: 
«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք պատրաստակամ ենք շարունակել ձևավորված համագործակցությունը քաղաքային տնտեսության այլ ուղղություններով ևս: Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Շնորհակալ եմ Երևան քաղաքի համար առաջնահերթություն հանդիսացող ծրագրերն ու առաջիկա անելիքներն անձամբ ներկայացնելու համար: Քաղաքի արդյունավետ կառավարման հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի շարունակվեն համատեղ ծրագրերն ու լուծումներ ստանան Ձեր կողմից նախանշված մյուս խնդիրները ևս»,- նշել է Ֆրանս Վիկերսը: 
Հանդիպման շրջանակում քաղաքային ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ու սպասարկման հարցում կարևորվել է նաև համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս Երևանի քաղաքապետարանն ունի հաջողված բազմաթիվ ծրագրեր, որոնք նույնպես լինելու են շարունակական:

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ