Ադրբեջանում ոստիկանության շենքի 3-րդ հարկից նետված փախստական կնոջ վիճակը վատացել է
ОбществоԱդրբեջանի բնակչուհի Յաղութ Ալիեւայի վիճակը, որը բռնաբարության վախից դրդված՝ ցած էր նետվել Լենքորանի ոստիկանության շենքի երրորդ հարկից, վատացել է:
Կնոջ դուստրը պնդում է, որ մայրը չի կարող խոսել: Նա Ֆիզուլիի շրջանից փախստական է, բնակություն է հաստատել Լենքորանի շրջանի Շյուքյուր գյուղում:
Ալիեւան պնդում է, որ Լենքորանի ոստիկանությունն իրեն խոշտանգել է՝ փորձելով ծանր սպանություն «բարդել» իր վրա: Նույնիսկ կտտանքների ազդեցությամբ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, սակայն պնդում է, որ ինքն անմեղ է:
Ադրբեջանի ոստիկանությունում, սակայն, նույնիսկ ծառայողական հետաքննություն չեն վարում: Իսկ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Էհսան Զահիդովը հերքել է Ալիեւային կտտանքների ենթարկելու մասին պնդումները: