51 թոռ ու ծոռ ունեցող բրիտանուհին նշել է 105-ամյակը
ՀասարակությունԲրիտանական Փլիմութ քաղաքի բնակչուհին, որը 51 թոռ ու ծոռ ունի, 105 տարեկան է դարձել: Կինը ծնվել է 1912 թվականի հունվարի 17-ին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:
Չնայած տարիքին՝ Լյուսինդա Էջը հիշում է բոլոր ժառանգների անունները: Նա նաեւ չի մոռանում նրանց ծննդյան օրերը՝ կանոնավորապես շնորհավորական բացիկներ ուղարկելով: Տարեդարձի առիթով կնոջը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին:
Էջը տարեդարձը նշել է իր տանը, ընտանիքի անդամներով շրջապատված: Նրա դստեր՝ Մեւիսի խոսքով, մայրը հավատում է Աստծուն եւ մինչեւ հիմա իրեն օգնում տան գործերում:
«Նրա համար արդեն այնքան էլ լավ ժամանակներ չեն, բայց ֆենոմենալ հիշողություն ունի»,- պատմել է 81-ամյա Մեւիսը: