Վենեսուելայի նախագահը ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմության հետ երկխոսություն սկսել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին վերջինս հայտնել է Մոսկվայում Վենեսուելայի ռուսաստանյան դեսպանության կազմակերպած տեսաժողովի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք երկխոսությանը, փոխըմռնմանը: Մենք կոչ ենք անում ընդդիմությանը բավականաչափ արիություն ցուցաբերել և համագործակցել», - ասել է վենեսուելացի ղեկավարը:
Ինչպես Մադուրոն ընդգծել է, երկխոսության միակ այլընտրանքը պատերազմն է, որը իրենք չեն ցանկանում: Նրա խոսքով` բանակցությունների գործընթացը պետք է շարունակվի: