Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրարշավի կարգախոս Է առաջադրել
ՄիջազգայինԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարգախոս Է մտածել 2020 թվականին իր ապագա ընտրարշավի համար՝ «Պահպանե՛նք Ամերիկայի վեհությունը»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա պատմել Է The Washington Post-ում հրապարակված հարցազրույցում:
«Ես վստահ եմ, որ մենք կլինենք այդպիսին»,- նշել Է Թրամփը:
Նա հարցազրույցի ժամանակ իր իրավաբանին խնդրել Է նոր կարգախոսը գրանցել արտոնագրային գերատեսչությունում:
Ընտրություններում, որոնց արդյունքներով Թրամփը հաղթանակ տարավ, նա հանդես Էր գալիս «Վերադարձնենք Ամերիկայի վեհությունը» կարգախոսով: