«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Քաղաքական«Ժողովուրդ» օրաթերթը գրում է
«Ամենայն հավանականությամբ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը` Սեյրան Սարոյանը: Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: