Հնդկաստանում առնվազն 18 երեխա Է զոհվել ավտովթարի հետեւանքով
ՄիջազգայինՀնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում առնվազն 18 դպրոցական Է զոհվել եւս 40-ը՝ վիրավորվել բեռնատարի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times Of India հրատարակությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Էտահի շրջանում: Ավտոբուսը երեխաների Էր տեղափոխում դպրոց, երբ բախվել Է կարտոֆիլով բեռնված բեռնատարին:
Դպրոցը, որտեղ սովորում Էին երեխաները, բացվել Էր հունվարի 19-ին, թեեւ շրջանի վարչակազմը ցրտերի պատճառով եռօրյա արձակուրդ Էր հայտարարել;
Միջադեպի հետաքննություն Է անցկացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: