Չինաստանը 29,2 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար
International newsՉինաստանը 200 մլն յուան (մոտավորապես 29,2 մլն դոլար) կհատկացնի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցելության ժամանակ:
«Չինաստանը որոշում Է ընդունել 200 մլն յուան հումանիտար օգնություն հատկացնել օթեւանից զրկված սիրիացի փախստականներին օժանդակելու համար»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Ահաբեկչությունը, փախստականների հետ կապված ճգնաժամը եւ մյուս խնդիրները կապված են աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ: Հակամարտությունների կարգավորումը հանգուցային լուծում Է»,- հավելել Է Սի Ցզինպինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: