Իտալիայում հայտարարել են երկրաշարժի աղետալի հետեւանքների մասին
Միջազգային Իտալիայի Մարկեի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են հունվարի 18-ին տեղի ունեցած մի շարք ստորգետնյա ցնցումների «աղետալի» հետեւանքների մասին եւ խնդրել են օգնություն տրամադրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չորեքշաբթի առավոտյան Իտալիայի Լացիոյի, Աբրուցոյի եւ Մարկեի մարզերում մի քանի ժամվա ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 5 մագնիտուդով չորս ուժգին երկրաշարժեր, որոնք հրահրել են ձնահյուսեր եւ սողանքներ: Երկրաշարժի հետեւանքով հազարավոր ընտանիքներ Մարկեի մարզում մնացել են առանց Էլեկտրականության, եւս մի քանի գյուղերի բնակիչներ կտրված են մնացել արտաքին աշխարհից:
Աբրուցոյի մարզում երկրաշարժի զոհ Է դարձել 83-ամյա մի տղամարդ, որին գտել են Տերամո քաղաքում իր տան ավերակների տակ: Եվս մեկ մարդ անհայտ կորած Է համարվում այն բանից հետո, երբ հայտնվել Է ձնահյուսի տակ:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Լացիոյի տարածաշրջանում, այդ թվում՝ Հռոմում, որտեղ դադարեցվել Է մետրոյի աշխատանքը:
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտը հունվարի 18-ին Աբրուցոյում եւ Լացիոյում գրանցել Է շուրջ 200 ստորգետնյա ցնցումներ, որոնց մագնիտուդը գերազանցել Է 2-ը: