Օբաման մտադիր Է եկող տարին նվիրել ընտանիքին, բայց մնալ քաղաքացի
Միջազգային ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման պատմել Է, որ մտադիր Է եկող տարին նվիրել ընտանիքին, բայց մնալ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է իր ամփոփիչ մամուլի ասուլիսում, որի ուղիղ հեռարձակումը տրվել Է NPR24-ով:
«Ամենն, ինչ ինձ անհրաժեշտ Է, ժամանակն Է, որպեսզի իմաստավորեմ այն ցնցող փորձը, որը ես ստացա,- պարզաբանել Է Օբաման:- Ցանկանում եմ ավելի շատ լինել կնոջս հետ. շուտով մեր հարսանիքի 25-րդ տարեդարձն Է: Ցանկանում եմ ավելի շատ գրել եւ ավելի քիչ խոսել: Ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել դուստրերիս հետ: Դա այն Է, ինչով ես մտադիր եմ զբաղվել եկող տարի»:
Ըստ որում, ինչպես ճշտել Է նախագահը, ինքը չի դադարի լինել ԱՄՆ-ի քաղաքացի, թեեւ կարծում Է, որ դա իրեն չի պարտավորեցնում մասնակցել նոր ընտրարշավների: Նա նաեւ նշել Է, որ իր երեխաներից ոչ մեկը չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: