Թուրքիան հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում
Международные новостиԹուրքիայի զինված ուժերը հունվարի 18-ի երեկոյան հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական ինքնաթիռները կրակի տակ են պահել և ոչնչացրել են 8 թիրախ: