5 մեղք, որոնք գործում են աղջիկները Instagram-ում
LifestyleInstagram-ի օգտատերերի շարքում մեծ ակտիվությամբ են առանձնանում հատկապես աղջիկները։ Նրանք սիրում են սելֆիներ անել, լուսանկարներ հրապարակել ու ցուցադրել սեփական մարմինն ու զգեստապահարանը։
prikolno.cc-ն գրում է, որ այս աղջիկները հաճախ չափերն անցնում են։ Նրանք դիմում եմ տարբեր ֆիլտրերի ու այլ հնարքների օգնությանը, որոնց շնորհիվ փորձում են ավելի գեղեցիկ լինել, քան իրականում կան։ Ոչ բոլորի մոտ է լավ ստացվում վերափոխել սեփական լուսանկարն այնպես, որ թվա, թե այն հենց բնականից այդպիսի տեսք է ունեցել։ Այս դեպքում էլ ի հայտ են գալիս ամոթալի բացթողումներ, որոնց շնորհիվ նրանք պարզապես ծիծաղելի տեսք են ստանում։
Այս աղջիկները հաստատ չափն անցել են։
1. Ինքնասիրահարված աղջիկները միայն իրենց են լուսանկարում և բացի իրենցից այլևս ոչ ոքի չեն տեսնում։
2. Նրանք լուսանկարվում են ցանկացած մեկի հետ, ով գոնե մեկ անգամ հայտնվել է հեռուստատեսությունում
3. Նրանք միայն արտասահմանի լուսանկարներ են հրապարակում։
4. Հորինածին ու «բարձր» մասնագիտություններ են իրենց վերագրում։
5. Չափից շատ են «Ֆոտոշոփ» ու ֆիլտրեր օգտագործում։