Երևանում մեկնարկելու է գնդակային հրաձգության մեծահասակների ՀՀ առաջնությունը
ОбществоԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում 2017 թ. հունվարի 20-22-ը անցկացվելու է գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանը մասնակցելու են շուրջ 80 մարզիկ, որոնք մրցելու են oդամղիչ հրացան 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), օդամղիչ ատրճանակ 10 մ (տղաներ` 60 կրակոց, աղջիկներ` 40 կրակոց), վազող թիրախ 10 մ (տղաներ 30+30 կրակոց, աղջիկներ 20+20 կրակոց) և վազող թիրախ 10 մ խառը վազք (տղաներ՝ 2 x 20 կրակոց, աղջիկներ՝ 2 x 20 կրակոց) մրցաձևերում:
Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը հունվարի 24-ին 13-հոգիանոց կազմով մեկնելու է Մյունխեն՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:
Նշենք, որ Մյունխենում մեր պատվիրակությանը միանալու է նաև հավաքականի անդամ Քրիստիան Լաուերը, որը Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ներկայացրել է միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում: Հրաձգության ՀՀ հավաքականը Մյունխեն է մեկնելու հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ: