Տասնյակ մարդիկ են զոհվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում
Международные новостиԻտալիայի Աբրուցոյի տարածաշրջանի Պեսկարա մարզի «Ռիջոպիանո» հյուրանոցում, որը հունվարի 18-ին հայտնվել Է ձնահյուսի տակ, հայտնաբերվել են 30 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել աղետի վայր եւ մտնել ձյան տակ թաղված շենք: Օգնություն Է ցույց տրվել երկու տուժածների, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվում Էին շենքից եւ դարձել են տեղի ունեցածի ականատեսները:
Ձյան զանգվածակույտն իջել Է ստորգետնյա մի շարք ցնցումների հետեւանքով, որոնք Աբրուցոյում տեղի են ունեցել Գրան Սասո դ՛ Իտալիա լեռնազանգվածի շրջանում: