Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 26-ի
Միջազգային Առնվազն 25 երեխա Է զոհվել, եւս 36-ը՝ վիրավորվել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում դպրոցական ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է India Today-ը: Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել Է:
Նախնական տվյալներով՝ ճանապարհատրասնսպորտային ատահարի պատճառը դարձել Է թանձր մառախուղով պայմանավորված վատ տեսանելիությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Էտահի շրջանում: Ավտոբուսը երեխաների Էր տեղափոխում դպրոց, երբ բախվել Է կարտոֆիլով բեռնված բեռնատարին: Դպրոցը, որտեղ սովորում Էին երեխաները, բացվել Էր հունվարի 19-ին, թեեւ շրջանի վարչակազմը ցրտերի պատճառով եռօրյա արձակուրդ Էր հայտարարել;
Ինչպես հայտարարել Է նահանգի ոսստիկանապետ Ջավադ Ահմադը, դպրոցի վարչակազմին կարող են պատասխանատվության ենթարկել:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ՆԳ նախարար Ռաջնաթ Սինգհը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին: Միջադեպի հետաքննություն Է անցկացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: