Թրամփի մոմե քանդակը փոխարինել Է Օբամային Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարանում
ՄիջազգայինԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը հայտնվել Է Լոնդոնի Մադամ Թյուսոյի մոմե քանդակների թանգարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները:
Թրամփի քանդակը դարձել Է այն ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի Սպիտակ տան ձվաձեւ առանձնասենյակը, այն ցուցադրության են դրել հեռացող նախագահ Բարաք Օբամայի՝ մինչեւ վերջերս ներկայացվող քանդակի փոխարեն:
Հաղորդագրություններում նշվում Է, որ ընտրյալ նախագահի առանձնահատուկ սանրվածքի ռեալիստական պատճենն ստեղծելու համար քանդակագործները յակի մազեր են օգտագործել:
Թրամփի քանդակը Լոնոնի թանգարանի այցելուներին կներկայացվի հունվարի 20-ին, երբ նոր նախագահը կստանձնի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: