Թուրքիայում ԻՊ անդամ լինելու մեղադրանքով 28 մարդ է կալանավորվել
ՄիջազգայինԹուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորվել է 28 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կալանավորման մասին որոշում է կայացրել Ստամբուլի հանրապետական դատախազությունը: ԻՊ հետ առնչություն ունենալու մեղադրանքով որոնման մեջ է գտնվում 8 կասկածյալ: