Հետազոտվել է Հայաստանի խմելու ջրի որակը
Society«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2016թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4296 փորձանմուշ:
«Երեւան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների` ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներին: