Քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին
ПолитикаԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, որ ադրբեջանցի լրագրողը կարելի է ասել առիթ տվեց, որ Լավրովը նմանատիպ կոշտ հայտարարություն աներ:
«Իրականում դա կարելի է մեկնաբանել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարի հայտարարություն, որը պարունակում է Մինսկի խմբի գործունեության եւ Մադրիդյան սկզբունքների ավելի համապարփակ ինչ-որ վերլուծություն: Կարեւոր է այն հանգամանքը, որ Լավրովն, ինչպես նաեւ բոլոր համանախագահները, այս կամ այն ձեւով բազմիցս նշել են, որ բոլոր կետերն իրար հետ կապված են, եւ կլինի դա տարածքների, փախստականների կամ որեւէ այլ բաղադրիչ, կարող է լուծվել, միայն եթե Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարց լուծվի: Հերթական անգամ Լավրովի կողմից արձանագրվեց այն հանգամանքը, որ ՌԴ-ն եւ Մինսկի խմբի համանախագահները դեմ են հակամարտության ուժային լուծման փորձին»,-ասաց նա: