Վահան Մարտիրոսյանը բարձր է գնահատում ՀՀԿ-ի շանսերն ընտրություններում
ПолитикаՀանրապետական կուսակցությանն անդամագրված Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գալիք խորհրդարանական ընտրություններում բարձր է գնահատում ՀՀԿ-ի հնարավորությունները: Այդ մասին նախարարը նշեց կառավարությունում լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ մասնակցելո՞ւ է քարոզարշավին՝ Մարտիրոսյանն ասաց. «Եթե կուսակցությունը որոշում կայացնի, կմասնակցեմ»:
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ դա նրա խնդիրն է: «Ինքն է որոշել հետ վերադառնալ քաղաքականություն, իսկ մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է»,- ասաց նախարարը: