Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արմավիրի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստում ամփոփվել են անցած տարվա գործունեության արդյունքները

Society

Արմավիրի մարզպետարանում հունվարի 19-ին կայացել է արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արմավիրի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  խնդիրների  իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները:       

2016թ.-ի ընթացքում  Արմավիրում գրանցվել է` 919 տեխնածին արտակարգ դեպք (2015թ.-ին` 658 դեպք), որոնց հետ ևանքով զոհվել  է 12 (2015թ-ին` 8 մարդ), տուժել՝ 469 մարդ (2015թ.-ին` 365 մարդ): Այսպիսով, 2016թ.-ի ընթացքում մարզում նախորդ տարվա համեմատ տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով,  տուժածների թիվը՝ աճել 104-ով:

2016թ.-ին Արմավիրի մարզում մարտի 17-19-ին գրանցվել է ցրտահարություն և ուժեղ քամու 9 դեպք, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքերի, առանձնատների տանիքներ և ջերմոցային տնտեսություններ: Մայիսի 23-ին ուժեղ կարկուտից տուժել են Արգինա, Բագարան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Եղեգնուտ, Արտաշար, Արևիկ համայնքները, հուլիսի 06-ին, 10-ի ն և 11-ին՝ Արմավիրի մարզի շուրջ 47 համայնքներ, օգոստոսի 1-ին՝ Քարակերտ համայնքի 100 հա. պտղատու այգիների 50-70%-ը:      

Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային  վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես  քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Տարվա ընթացքում ճշգրտվել են Արմավիրի մարզի համայնքներում տեղադրված տարատեսակ շչակների առկայությունը և սարքինությունը: Այն համայնքներում, որտեղ առկա են ազդարարման սարքավորումներ, դրանք համայնքապետերի կողմից վերցվել են հաշվառման և դրանց հետագա պահպանության նպատակով նշանակվել են պատասխանատուներ:

2016 թ.-ի հնարավոր գարնանային վարարումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ, իրականացվել են մարզի գետերի և հեղեղատարների ուսումնասիրման աշխատանքներ և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:

Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Արմավիրի ՄՓՎ անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2016 թ. վերապատրաստման դասընթացներին:

Զեկույցի ավարտին Հ. Մարգարյանն առանձնացրեց, որոշ թերացումներ և բացթողումներ՝ նշելով, որ կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս անելիքներ կան միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ կազմակերպել մարզային փրկարարական վարչության աշխատանքները:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ընդհանուր առմամբ, բավարար գնահատեց հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ վարչության աշխատակիցները բարեխղճորեն են իրականացրել իրենց առաջև դրված խնդիրները:

Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Խ. Ավագյանը: Զեկույցի համաձայն՝ տեսչության աշխատակիցների կողմից մարզային ԶԼՄ-ների միջոցով իրականացվել է հակահրդեհային քարոզչություն:

Լայնածավալ բացատրական աշխատանքներ են տարվել մարզում գործող օբյեկտների ղեկավարների և պատասխանատու անձնանց շրջանում՝ օբյեկտները ինքնաշխատ համակարգով կահավորելու ուղղությամբ: Ոլորտի աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացվել նաև չգրանցված կամ հերթական փորձաքննությ ուն չանցած արտադրական վտանգավոր օբյեկտների(ԱՎՕ) հայտնաբերման և համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Ս. Դարբինյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նախևառաջ ուշադրություն հրավիրելով մարզում գործող դիտակայանների վրա և ընդգծելով դրանց կարևորագույն դերը ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ վտանգի գնահատման տեսանկյունից: Ս. Դարբինյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Ս. Մուրադյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների իրականացման գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում:

Ոլորտում առկա խնդիրներից Ս. Մուրադյանն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը: Ըստ բանախոսի՝ նման իրավիճակը պայմանավորված է ԱՎՕ շահագործող անձանց կողմից օրենսդրական նորմերի խախտմամբ: Մասնավորապես, ցածր ցուցանիշներ են գրանցվել ամբարձիչների ոլորտի ԱՎՕ-ներում:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արմավիրի օդերևութաբանական կայանի պետ Ռ. Հարությունյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Կայանում կատարվել են տարբեր պտղատու ծառերի և մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ, ինչը թույլ է տալիս որոշել պտղատուների կենսունակությունը, գնահատել բույսի և հողի վիճակը: 2016 թ. ընթացքում մարզում տեղադրված 206 հակակարկտային կայանքներով իրականացվել է շուրջ 16450 հա տարածքի գյո ւղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից, կատարվել է 665728 կրակոց:

2016 թ. մարզում տեղադրվել է 34 նոր կայանք: Մարզում անտառային և խոտածածկ տարածքների հրդեհավտանգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի բարելավման նպատակով աշխատակիցները մասնակցել են ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ուսուցմանը:

Ամփոփիչ խոսքում ԱԻՆ ՃԿՊԱ-իտնօրեն Հ. Մաթևոսյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք և նշեց, որ Արմավիրի մարզը հանրապետության համար ունի ռազմավարական մեծ կարևորություն: Նա հույս հայտնեց, որ բոլոր շահառու կառույցների համագործակցության և գորածադրված մեծ ջանքերի շնորհիվ առկա թերությունները տարեցտարի կնվազեն:

Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետ Մ. Քարտաշյանի և ՄՓՎ պետ Հ. Մարգարյանի կողմից ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal