Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով
ՀասարակությունՕդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հունվարի 19-ին բարձրացել է 4-5 աստիճանով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Եթե երեկ ժամը 16.00-ին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է»,-գրել է Սուրենյանը՝ հավելելով, որ Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն: