Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Յուլի Էդելշտեյն

Politics

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարեւորել է նաեւ հայ եւ հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում:

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր:

«Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:

Յուլի Էդելշտեյնը նաեւ հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծուներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար, եւս ընդգծել է միջխորհրդարանական շփումների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, հասարակության միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ քաղաքական երկարատեւ փոխգործակցության առումով: Արտակ Զաքարյանը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կնեսետի նախագահ Յուլի Էդլշտեյնի կողմից վերջերս ստորագրված միջխորհրդարանական փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ վերջերս Երեւանում ձեւավորված «հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը»` որպես միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության զարգացման ու ընդլայնման համար իրավական եւ հասարակական լայն բազա: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ հունվարի 19-ին Թել Ավիվում կայանալիք երկրորդ ֆորումի արդյունքները կարող են շոշափելի լինել եւ քայլ առ քայլ նպաստել հասարակական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը մի շարք ոլորտներում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ տարծաշրջանում տիրող իրավիճակը եւ դրանց հանգուցալուծման վերաբերյալ հայկական դիրքորոշումները:

Հանդիպման ավարտին պարոն Էդելշտեյնը հաջողություն է մաղթել Հայաստանի խորհրդարանին առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցում եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանում եւս ակտիվ կլինեն հայ-իսրայելական կապերը:

Նույն օրը Կնեսետի լիագումար նիստում Կնեսետի խոսնակը հատուկ ուղերձով ողջունել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կնեսետի անդամներ,

Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբին: Բարի գալուստ հարգարժան հյուրեր Երուսաղեմ, Իսրայելի մայրաքաղաք, եւ ժողովրդավարության մեր նստավայր Կնեսետ:

Հայ եւ հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ընդհանրություններ իրենց ողջ պատմության ընթացքում: 20-րդ դարում մեր ժողովուրդներն անցել են սարսափելի ողբերգությունների միջով՝ կանգնելով վերացման սպառնալիքի առջեւ: Մենք հայ ժողովրդին համարում ենք բարեկամեր, եւ հույս ունենք զարգացնել մեր կապերն ու համագործակցությունը նաեւ մշակույթի, տուրիզմի, տնտեսության, եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտներում:

Վերջին ժամանակներում սա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: Մենք հույս ունենք. որ հաճախակի կդառնան խորհրդարանականների փոխայցերը` նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու միմյանց:

Հայաստանը, Իսրայելի նման, ունի մեծ սփյուռք` հատկապես Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Հրեա ժողովրդի նման, հայերը եւս ամուր կապված են իրենց հայրենիքին: Հայկական սփյուռքը թվով շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունն ինքնին, որը բնորոշ է նաեւ հրեա ժողովրդին: Մենք հույս ունենք համագործակցել ձեզ հետ՝ փոխանակելով մեր իմացությունները եւ փորձը սփյուռքի հետ կապերի պահպանման հարցում:

Կնեսետի, նրա անդամների եւ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ ցանկանում հաճելի օրեր Իսրայելում եւ Երուսաղեմում: Իմ օրհնությունը ձեզ եւ ձեր մեծ ժողովրդին»:

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia